ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ճախրող լամպը»․ առաջնախաղ «Համազգայինում»

«Ճախրող լամպը»․ առաջնախաղ «Համազգայինում»
04.02.2021 | 15:49

«Ճախրող լամպը» ներկայացման առաջնախաղով Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կազդարարի իր 29-րդ թատերաշրջանը։ Գլխավոր հերոսը՝ Փոլը, ուզում է աճպարար դառնալ։ Չնայած դժվարություններին չի հրաժարվում իր երազանքից։

Ներկայացման բեմադրիչ Մերի Մարգարյանը «Արմենպրես» գործակալությունում տված մամուլի ասուլի ժամանակ նշել է, որ տղայի համառությունը կամքի դրսևորման յուրահատուկ պատմություն է, որն արդիական է մեր օրերում: Հերոսի մոր դերը մարմնավորում է «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։ Նա նկատում է, որ երազելը դեռ չի նշանակում ստանալ: Դրա համար անհրաժեշտ է գործել, աշխատել և հավատալ: Խոսելով հայրենիքի մասին, ասում է, որ մենք տերն ենք մեր հայրենիքի, մենք արվեստի առաջնագծում ենք, և թուլանալու իրավունք չունենք։ Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորում է Նարեկ Բաղդասարյանը, ով նույնպես տպավորված է իր գործին սիրահարված Փոլի համառությամբ։

Ներկայացման ժամանակ երևում է ամբողը տունը, և հանդիսատեսը հնարավորություն ունի զուգահեռ նայլելու՝ ինչ է կատարվում տարբեր սենյակներում
«Ճախրող լամպը» բեմում կլինի փետրվարի 6-ին, 7-ին, 14-ին և 27-ին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5737

Մեկնաբանություններ